չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Տեղի է ունեցել ՌԱ մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի 2025-2026 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Տեղի է ունեցել ՌԱ մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի 2025-2026 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՌԱ մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ, շրջանավարտների ընտանիքների անդամներ։

Հանդիսավոր արարողության շրջանակում մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։

  • Կիսվել: