կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. Ավինյան (տեսանյութ)

Մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. Ավինյան (տեսանյութ)

Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
«Ձեռքբերված կապի միջոցների արդյունքում, 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։
 
Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը:
 
Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել պարկը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:
 
Մարդկանց առողջությունը մեր ամենօրյա աշխատանքի հիմքում է, և մենք շարունակելու ենք բարելավել մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը»։

  • Կիսվել: