հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Լևոն Քոչարյանը չի հասկանում՝ ինչու են մարդիկ  նստած վանկարկում. «Մարդասպան»

Լևոն Քոչարյանը չի հասկանում՝ ինչու են մարդիկ  նստած վանկարկում. «Մարդասպան»

Երևանի առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 26-ին ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

Դատական նիստի ժամանակ Մմարտի մեկի տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը, դիմելով Ռուբերտ Քոչարյանին, որ նրա որդի Լևոն Քոչարյանխնն այնպես անի, որ երկրորդ նախագահի կողմնակիցները չվիրավորեն իրենց:

 Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ աջակիցների մասով որոշում ընդունողն ինքը չէ. «Ես չեմ նրանց ասող-չասողը: Բացի դրանից, հենց այս դատարան մտնելիս նրանց աջակիցները վիրավորեցին ինձ, քիչ առաջ ևս: Դա մշտական բնույթ է կրում, ես չեմ էլ պատասխանում: Ես պատասխանելու կարիք չեմ տեսնում»:

Նա ասաց, որ չի հասկանում՝ ինչու են մարդիկ  նստած վանկարկում են «Մարդասպան», այն դեպքում,  երբ մեղադրանքում մարդասպանությունների մասին հարց չկա: «Կամ նույն Սարգիս Քլոյանի հարցազրույցը նայեք, որ ասում է՝ դուրս էին եկել փողոց, որպեսզի թուրքի լամուկների հախից գային: Տեսեք, թե ովքեր են խոսում վիրավորելուց: Նրանք տարիներ շարունակ վիրավորում են: Իսկ մենք ի՞նչ պետք է ասենք իրենց ստերի ու հայհոյանքների մասին»,-հավելեց Լևոնը:

Երկրորդ նախագահի որդու խոսքերով, վիրավորելը սխալ է. «Ես հորդորում եմ բոլոր վիրավորոներին զերծ մնալ դրանից: Պետք չէ վիրավորել: Սակայն վիրավորանքի մասին խոսում են մարդիկ, ովքեր դրա հիմքում են»։

Տեղեկացնենք, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 26-ին ժամը 17:45

  • Կիսվել: