երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․Ռոբերտ Քոչարյան

Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․Ռոբերտ Քոչարյան

Մանդատները վերցնեու հարցում որոշում չունենք։ Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ միայն իր կարծիքը կարող է ասել։

«Երեկ Սեյրան Օհանյանը մի հետաքրքիր համեմատություն արեց: Ասաց, որ մարտական գործողությունների ժամանակ, եթե ամբողջական խնդիրը չի լուծվում, սակայն դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, դրանք պետք է պահես, ամրացնես հետագա գրոհների համար:

Հիմա պատերազմ չէ, քաղաքական պայքար է: Ես այո համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ»,-ասաց նա:

Քոչարյանն ասաց, որ տրամադրված են շարունակել պայքարը. «Խորհրդարանական պայքարը կարող է ուժեղացնել, բայց չի փոխարինելու փողոցային պայքարին: Մենք մեծ փորձ ունենք ու համատեղելն ուժեղացնում է այդ հնարավորությունները»:

Պատասխանելով նաև լրագրողի հարցին՝ նա ասաց․ «Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»։

 

  • Կիսվել: