չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Լավրովն ու Միրզոյանը հանդիպել են Նյու Դելիում․ Զախարովան լուսանկար է հրապարակել

Լավրովն ու Միրզոյանը հանդիպել են Նյու Դելիում․ Զախարովան լուսանկար է հրապարակել

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի լուսանկարը։

Զախարովան լուսանկարին կից գրառում է արել. «Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարին և նախանշել բանակցությունների ուղղությունը»։

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթանում է G 20 երկրների ԱԳ նախարարների համաժողովը, իսկ ՀՀ ԱԳ նախարարը մարտի 3-4 գտնվելու է Նյու Դելիում աշխատանքային այցով։  

Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները նախարարների հանդիպումը շարունակվել է առանց մամուլի ներկայացուցիչների։ 

  • Կիսվել: