ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսի այս ժամանակաշրջանը դեռ նոր է սկսվել, և արդյունքներն ու նույնիսկ կորուստները ամփոփելու hամար վաղ է․ Փաշինյան

Կորոնավիրուսի այս ժամանակաշրջանը դեռ նոր է սկսվել, և արդյունքներն ու նույնիսկ կորուստները ամփոփելու hամար վաղ է․ Փաշինյան

Պարզ է, որ մենք այս տարի տնտեսական խնդիրներ ունենալու ենք, ունենալու ենք նաև խնդիրներ համաճարակային առումով, այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում, հեռավար քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում մեկնարկել են 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։

Այդուհանդերձ, վարչապետը խորհուրդ է տալիս չշտապել հետևություններ անել, թե ինչպիսին կլինի2020 թվականը։

«Կորոնավիրուսի այս ժամանակաշրջանը դեռ նոր է սկսվել, և արդյունքները և նույնիսկ կորուստները ամփոփելու hամար վաղ է», -ընդգծեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ իր ղեկավարած կառավարության ռազմավարությունն է՝ ճգնաժամը օգտագործել որպես նոր նարավորություն։

«Հիմա այս օրերին Հայաստանում խոը վերագնահատման պրոցես է տեղի ունենում և դա կապված է պետական կարգի ու անհատի փոխհարաբերություններին։ Այսօր մենք առերեսվում ենք, հետազոտում ենք անհատի և պետական կարգի հարաբերությունները։ Գալիս ենք մի հարցի առաջ ենք կանգնում՝ ինչպես ենք մենք ընկալում մեր պետականությունը, արդյոք մեր պետականությունը ընկալում ենք բռնությունը որպես գործիք, թե այնուամենայնիվ մենք մեր ազգային պետությունը դիտարկում ու ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն։ Սա հայեցակարգային հարց է, և հիմա այս համաճարակի արդյունքում մենք պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները։ Հին ընկալմամբ այսպես էր՝ օրենքները գրում է պետությունը, որ դրա տակ պահի ՀՀ քաղաքացուն, իսկ նոր ընկալմամբ այսպես է՝ օրենքները ստեղծում ենք մենք՝ բոլորս որպես համակեցության կանոնների ամբողջություն», -հայտարարեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ կորոնավիրուսային այս ժամանակաշրջանում պետք է վերագնահատել վերաբերմունքը կարգապահության քաղաքացիական պարտականությունների նկատմամբ։

  • Կիսվել: