չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Խորհրդային ժամանակ սահմանը երկու հանրապետություններն են որոշել, ոչ թե Գլխավոր շտաբը. Արթուր Խաչատրյան

Խորհրդային ժամանակ սահմանը երկու հանրապետություններն են որոշել, ոչ թե Գլխավոր շտաբը. Արթուր Խաչատրյան

Գերագույն գլխավոր հրամանատարի գործը երկրիը պաշտպանելն է, ոչ թե ասելը՝ եթե կռիվ լինի, դուք եք մեղավոր: Այս մասին այսօր Կիրանցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Եթե չես կարողանում երկիրը պահես, էլ ո՞ւմ ես պետք: Թուրքերը 200 քառակուսի կմ հող եմ մեզնից տարել, գնա մի հատ էդքանը հետ բեր, հետո մտածենք, թե որ քարտեզներով ենք սահմանը գծում: Եթե դու ասում ես՝ սա թուրքինն է, բեր, ցույց տուր, թե ինչի հիման վրա ես դա ասում: Ջերմուկն էլ Հայաստանինն է, դրա մասին մտածիր:

Մեզնից, որպես ՀՀ քաղաքացիներից, գաղտնի են պահում, թե մեր սահմանը որտեղո՛վ է անցնում Ասում են՝ գաղտնիք է, ումի՞ց է գաղտնիք, թուրքերը դա ունեն:

1976-1987 թվականների մեզ հող է վերադարձվել: Հիմա հարցնում ենք՝ էդ վերադարձված հողը ո՞րն է, իսկ իրենք գաղտնի են պահում այդ քարտեզը»:

Ըստ պատգամավորի՝ խորհրդային ժամանակ երկու հանրապետությունների միջեւ սահմանը երկու հանրապետություններն են որոշել, ոչ թե Գլխավոր շտաբը:

Խաչատրյանն ասաց. «2021 թվականից ադրբեջանցիները Հայաստանի տարածք են մտել նոր ձեւավորված սահմաններից, հին սահմաններից ոչ մի միլիմետր չեն մտել, ու հիմա եթե հին սահմանից ես տարածք տալիս, ճեղք ես առաջացնում:

Փաշինյանն ասում է՝ տանք, որ կռիվ չլինի, տանք, կարող է՝ լավ լինի: Հո կոֆեի բաժակ նայելո՞վ չի, որ կարող է լավ լինի, կարող է վատ լինի: Ասում է՝ ես չեմ երաշխավորում: Դրա համար պետք է ասել՝ հերիք է»:

Հիշեցնենք, որ կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից:

  • Կիսվել: