ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարող ենք պնդել, որ Արցախի պատերազմի հետևանքով զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000-ը. Արտակ Մանուկյան

Կարող ենք պնդել, որ Արցախի պատերազմի հետևանքով զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000-ը. Արտակ Մանուկյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրեց իր և նույն խմբակցությունից Գևորգ Պապոյանի հեղինակած  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նա նշեց, որ այս թեման մամուլում տարբեր «սոուսով» էր ներկայացվում, և երբ տարեվերջին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասով փոփոխություն եղավ, ԱԺ պատգամավորները տարբեր առաջարկներ ներկայացրին, սակայն քվորում չեղավ:

«Մենք երկու ամսով հետաձգեցինք, որպեսզի ավելի հստակեցում լինի թվային պատկերների՝ այդ թվում գրանցված աշխատատեղերի մասով, հիմա ունենք որոշակիություն: Երբ մենք փակ քննարկում արեցինք և հրավիրեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ղեկավարին, այնպիսի սցենար էր դրված հիմքում, որը փա՛ռք Աստծո, ընդհանրապես չի քննարկվում: Այսինքն՝ այն զոհերի, հաշմանդամություն ստացող անձանց մասով, որով որ ելակետային տվյալներ կամ կանխատեսումներ էին իրականացնում պատերազմի թեժ ժամանակաշրջանում, փա՛ռք Աստծո, որ մենք վստահաբար կարող ենք պնդել, որ այդ զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000 թիվը, էլի պահպանողական սցենարով եմ ասում»,-ասաց նա:

  • Կիսվել: