Պատերազմի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը չի կարողանում կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների. Զելենսկի
Պատերազմի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը չի կարողանում կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ խորքային հարված են հասցրել Սիբիրում նավթավերամշակման օբյեկտի և շարունակելու են հեռահար հարվածները:
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ: «Ամեն օր կապի մեջ ենք Ուկրաինայի ընկերների և գործընկերների հետ՝ ապահովելու երկրի անվտանգությունը։ Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները»,- մանրամասնել է Ուկրաինայի նախագահը և հավելել, որ առաջիկայում ԱԹՍ-ների ոլորտում նոր քայլեր կձեռնարկվեն



