հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իշխանությանը չի անհանգստացնում. Ալեն Սիմոնյանը` Քոչարյանի ազատ արձակման մասին

Իշխանությանը չի անհանգստացնում. Ալեն Սիմոնյանը` Քոչարյանի ազատ արձակման մասին

Իշխանությանը չի անհանգստացնում այն, որ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Այս մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

«Անհանգստացնում է մարդկանց զայրույթը և այն ընկալումը, որ «ինչ-որ մեկին բռնել ենք, ինչ-որ մեկին բաց ենք թողնում: Մենք դատարանի վճիռներն իմանում ենք, երբ դրանք հրապարակվում են: Մենք որևէ մեկին չենք բռնում կամ բաց թողնում, դա քաղաքական որոշում չէ: Ինչ վերաբերում է մնացածին, ապա իրավական գործընթացը շարունակվում է: Էլի է եղել, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո էլի խափանման միջոցը փոխվել է»:

 

  • Կիսվել: