Իրենք լավ գիտեն, որ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իշխանությունը. Սաղաթելյան
Այդ ծերունի ավազակի ասածը նորություն չէ մեզ համար. ինքը եւ իր ոհմակը միշտ պատրաստ են կրակելու ժողովրդի վրա, բայց լավ կլիներ, որ այդ կրակը ժամանակին ուղղեին դեպի թշնամին: Այս մասին այսօր ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ նախաձեռնած անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իրենք մինչ այդ պետք է պատասխան տան 5000-ից ավելի զոհերի, կորոնավիրուսից մահացածների համար: Իրենց վրա 10 հազարից ավելի մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա՝ նոր խելագարություն է:
Իհարկե, ես հասկանում եմ այդ ծերունի ավազակի տվայտանքները, որ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն եւ իր թիմին: Սա է այսօրվա իշխանությունը: Եթե իրենց թվում է, որ կարող են ժողովրդին վախեցնել, հետ կանգնեցնել իրենց պայքարից, չարաչար սխալվում են:
Այս պայքարը կանգ չի առնելու, գնալու է մինչեւ վերջ: Մենք կազմակերպված ձեւով քշելու ենք այս իշխանություններին: Թող այդ ծերունի ավազակը եւ մյուսները մտածեն տարբեր դեսպանատների հետ բանակցելով իրենց ապագայի մասին: Իրենք լավ գիտեն, որ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իշխանությունը: Հակառակ դեպքում պատասխան են տալու ամեն ինչի համար: Կոնկրետ տվյալ անձը պետք է պատասխան տա երկրաշարժի թալանից մինչեւ այսսօր իր արածների համար: Նաեւ այս օրերին իր գործընկեր պատգամավորների նկատմամբ այն շանտաժները, որ ներկայացնում է, դրա համար՛՛:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ազատության եթերում, անդրադառնալով ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Սարգսյանի հայտարարությանը, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբություն բարձրացնել, գրավել շենքեր, ասել էր. ՛՛Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պապհպանության, իսկ դա նշանակում է, որ պետությունը նոմոպոլ իրավունք ունի կրակելու՛՛: