Քոչարյան Անդրանիկը իր գործունեությամբ վտանգել է հազարավոր զինվորների կյանքեր, պետությանը հասցրել միլիարդավոր դրամների վնաս, սակայն նա դարձյալ իշխանական պատգամավոր է․ Հայկ Սարգսյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը Tet-a-tet հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ բավական ուշագրավ մանրամասներ է պատմել իր կյանքից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցած ուղուց, իրենց հարաբերություններից, ինչպես նաև այդ հարաբերությունների խզման պատճառների մասին։
Սարգսյանը բավական բաց և անկեղծ խոսել է ներկայիս իշխանությունների թերացումների և սխալների մասին՝ ի թիվս այլոց մատնանշելով սխալ կադրային քաղաքականությունը։ Նա անկեղծացել է, որ Նիկոլ Փաշինյանին նյարդայինացնում էին կադրային քաղաքականության վերաբերյալ նկատողությունները, նա առարկում էր, որ երկրում կադրային սով է։ Սակայն Սարգսյանը համաձայն չէ դրա հետ։
«Նույն Քոչարյան Անդրանիկը, որը այն ժամանակ գլխավորում էր Պաշտպանության հանձնաժողովը, այժմ էլ ՔՊ ցուցակով պատգամավոր է․․․Նա տապալեց իմ կողմից հեղինակած նախագիծը և պատճառ դարձավ պետությանը պատճառված միլլիարդավոր դրամների վնասի, հազարավոր զինվորների կորստի։ Եվ ես դա ասել եմ իր երեսին՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, ասել եմ՝ Ձեր պատճառով երեք հազար զինվորի կյանքին վնաս է հասցվել, պետությունը ունեցել է միլիարդավոր դրամների կորուստ։ Նա այդպես էլ ձայն չի հանել, որովհետև իմ ասածները հիմնվաած էր փաստերի վրա։ Հիմա այդ մարդը ինչ երեսով է նայում հանրության երեսին»,- աննկեղծացել է Սարգսյանը։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանի դեստրուկտիվ դերակատարության մասին պաշտպանական ոլորտում, թե պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո, ինչը շատ ծանր հետևանքներ է ունեցել այն ժամանակ առանց այդ էլ խոցելի վիճակում հայտնված ոլորտի վրա, բազմիցս գրել է նաև InfoPort.am-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան աղբյուրների վրա։



