Հրայր Թովմասյանը չի մասնակցում իր վերաբերյալ հարցի քննարկմանը
Այս պահին Սահմանադրական դատարանում ընթանում է աշխատակարգային նիստ, որտեղ քննարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ՍԴ-ի վարույթ ընդունել-չընդունելու հարցը։ Primenews.am-ին Սահմանադրական դատարանից տեղեկացրին, որ աշխատակարգային նիստին ինքը՝ Հրայր Թովմասյանը չի մասնակցում։
«Նա գտնվում է արձակուրդում և չի մասնակցում նիստին»,- փոխանցեցին ՍԴ լրատվական ծառայությունից։ Այլ տվյալներ ՍԴ-ից չհայտնեցին։ Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, նիստին չի մասնակցում նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Նշենք, որ ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներն էին, ուղարկվել էր ՍԴ դատավորներին ուսումնասիրության։
Հիշեցնենք՝ իշխանական խմբակցությունը նախագծի հիմքում դրել էր չորս հիմնավորում, որոնց համաձայն, Հրայր Թովմասյանը կատարել է առերևույթ կարգապահական խախտումներ։ Այս որոշմանը կողմ էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր միացել նախաձեռնության