ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հպարտ եմ լինելու Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ. Ջիմ Կոստա

Հպարտ եմ լինելու Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ. Ջիմ Կոստա

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան ուրախություն է հայտնել Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ լինելու կապակցությամբ: 

«Չնայած Հայոց ցեղասպանության սարսափը երբեք չի կարող չեզոքանալ, մենք կարող ենք երաշխավորել, որ ապագա սերունդները դա երբեք չեն մոռանա։ Ես հպարտ եմ, որ միանում եմ իմ գործընկերներին՝ որպես Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ»,- նշել է կոնգրեսականը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գաս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ:

  • Կիսվել: