ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայկական մաքսանենգ ծխախոտի թեմային

ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայկական մաքսանենգ ծխախոտի թեմային

Որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող, ինֆորմացիային տիրապետում են այն չափով, որքանով այն կա լրատվամիջոցներում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Խոսելով Ռուսաստանում հայտնաբերված հայկական մաքսանենգ ծխախոտի մասին, դեսպանը նշեց, որ միայն կարող է ասել, դեսպանատան գծով որևէ հրահանգ, ցուցում չեն ստացել.

«Եթե լրագրողներին հարցը հետաքրքրում է, նրանք պետք է դիմեն կոմպետենտ մարմիններին»:

  • Կիսվել: