ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է, թե ով է հրաժարվել ծխախոտի մաքսանենգության մեջ Հրաչյա Հակոբյանի հասցեին նախկինում հնչեցրած իր մեղադրանքներից

Հայտնի է, թե ով է հրաժարվել ծխախոտի մաքսանենգության մեջ Հրաչյա Հակոբյանի հասցեին նախկինում հնչեցրած իր մեղադրանքներից

Հայտնի է, թե ով է հրաժարվել ծխախոտի մաքսանենգության մեջ պատգամավոր (վարչապետ փաշինյանի աներորդի) Հրաչ Հակոբյանի հասցեին նախկինում հնչեցրած իր մեղադրանքներից: Դա «Ադեկվատ» կուսակցության առաջնորդներից` Արթուր Դանիելյանն է: Այս լուրը InfoPort.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Հրաչ Հակոբյանը:

Նշենք, որ այսօր Հակոբյանը ֆեյսբուքում գրառում էր արել` մասնավորապես նշելով.

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք հայտնի «մաքսանենգ ծխախոտի» գործի հետ կապված հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ պահանջելով, որպեսզի այն անձինք ովքեր պնդում էին թե ես կամ իմ ընտանիքի անդամները կապ ենք ունեցել իրենց կողմից առաջ բերված ինչ-որ ապօրինությունների մեջ, հրապարակային հերքեն իրենց արած հայտարարությունները և ներողություն խնդրեն վիրավորանքների համար:

Օրերս այդ անձանցից մեկը դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որով ԽՆԴՐՈՒՄ է հայցն իր մասով մերժել, քանի որ, մեջբերում եմ իր հայցադիմումից.

«..... «երկրի առաջին աներձագ» կոչում կամ պաշտոն գոյություն չունի, ուստի ես կարող էի նկատի ունենալ ում ասես, եւ տվյալ դեպքում հայցվորին` (Հրաչյա Հակոբյանին) նկատի չեմ ունեցել»: Ահա այսպես են նրանք սուտ լուրեր տարածում, իսկ հետո պատասխանատվության ենթարկվելուց փորձում են հետ կանգնել իրենց ասածից, կամ այլ կերպ ասած «задний դնեն»: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ բոլորի հետ կհանդիպեմ դատարանում: Կից տեղադրում եմ այդ անձանցից մեկի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը»։

  • Կիսվել: