շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Ձորաղբյուրում BMW-ն բախվել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին սպասարկող Honda CRV-ին

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Ձորաղբյուրում BMW-ն բախվել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին սպասարկող Honda CRV-ին

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր գյուղի Անանուն փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda CRV մակնիշի 055 HH 11 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ԱԺ հաշվեկշռում, և այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։  

 

  • Կիսվել: