հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ-վրացական սահմանին մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակ է առգրավվել

Հայ-վրացական սահմանին մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակ է առգրավվել

Վրաստանում կանխվել է մաքսանենգ ծխախոտի՝ երկիր ներկրման փորձը Հայաստանի հետ սահմանային «Սադախլո» անցակետով:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի ֆիննախարարության Հարկային ծառայությանը, անակցիզ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել է ուկրաինական համարանիշով բեռնատարի ստուգումների ժամանակ:

Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 230 000 լարի (68 000 դոլար):

  • Կիսվել: