Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։



