կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում ենք հուսալ, որ կլինի ճանաչում․ Արգենտինայի պաշտպանության նախարար

Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում ենք հուսալ, որ կլինի ճանաչում․ Արգենտինայի պաշտպանության նախարար

Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանան նշում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում են հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև։  Արգենտինայի պաշտպանության նախարարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Մեր երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006 թվականին՝ դառնալով առաջին երկրներից մեկը, որը գնացել է այդ քայլին։ Ցեղասպանությունից 100 տարի անց մենք շարունակում ենք հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև»,- գրել է Տայանան։

  • Կիսվել: