Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը հայտնում է, որ երկու կուսակցություններից ավելի քան 45 կոնգրեսականներ են աջակցել Հայոց ցեղասպանության կրթական ակտին (Armenian Genocide Education Act):
Օրինագիծը 10 մլն դոլարի ֆինանսավորում է նախատեսում Հայոց ցեղասպանության պատմության, դասերի եւ հետեւանքների վերաբերյալ Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան ուրախություն է հայտնել Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ լինելու կապակցությամբ: