երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Սոցիալական գովազդի ինստիտուտը կայացման կարիք ունի

«Հայաստանի Հանրապետություն»․ Սոցիալական գովազդի ինստիտուտը կայացման կարիք ունի

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․«Սոցիալական գովազդը կարեւոր նշանակություն ունի քաղաքացիական հասարակության զարգացման, կրթման, ինչպես նաեւ մարդկանց քաջալերելու եւ նպատակամղելու գործում։ «Պետությունը պետք է ունենա համակարգված սոցիալական գովազդի ինստիտուտ, քանի որ շահագրգռված է ունենալ ավելի կիրթ եւ պատասխանատու քաղաքացիներ, հասարակություն»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Երեկ ԱԺ-ում տեղի էր ունեցել խորհրդաժողով՝ «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով։

Վ․ Ենգիբարյանի խոսքով, ինստիտուցիոնալ եւ օրենսդրական գործիքների բացակայության պատճառով Սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովն այսօր չունի այն լիազորությունները, որոնք կարելի էր օգտագործել սոցգովազդի ինստիտուտը Հայաստանում կայացնելու համար։

Սոցիալական գովազդները ֆինանսավորելու նպատակով առաջարկվում է ստեղծել առանձին պետական հիմնադրամ։ «Պետությունը պետք է ակտիվ գովազդատուի դերում հանդես գա։ Եթե մենք խոսում ենք հանրային շահի առաջմղման մասին, ապա դրա սպարասարկողը պետք է առաջին հերթին պետությունը լինի իր միջոցներով։ Պետական ֆինանսավորումը կարեւոր է նաեւ նրանով, որպեսզի սոցիալական գովազդները բեռ չդառնան լրատվամիջոցների համար»,- ասաց նա՝ նշելով, որ հանձնաժողովը կարող է նաեւ համագործակցել մասնավորի հետ՝ լրացուցիչ միջոցներ հայթայթելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: