երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայաստանի դիրքորոշումից շատ բան է կախված. Արա Այվազյանն Ազատության հրապարակում է

Հայաստանի դիրքորոշումից շատ բան է կախված. Արա Այվազյանն Ազատության հրապարակում է

Այս պահին Ազատության հրապարակում է արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր այստեղ բողոքի ակցիա է իրականացնում ԱԺ պատգամավոր, Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Այվազյանն ու Վանեցյանը երկար զ րույց ունեցան, որից հետո Այվազյանը զրուցեց նաև լրագրողնրի հետ՝ հիշեցնելով, որարդեն մեկ տարի է՝ թողել է պաշտոնը։ Իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հռետորաբանությունն այլ էր, թե ինչ է տեղի ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում, ասել չի կարող։

ԱԳ նախկին նախարարը, մասնավորապես, նշեց. ՛՛Պատերազմով գործընթացը չի ավարտվել։ Այն փոշին, որ բարձրացվել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացը շարունակվում է։ Աշխարհքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, սա ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղեծրի մեջ է, այլ շատ ավելի լուրջ է։ Կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ բան է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում՛՛:

Նա անդրադարձավ նաև խաղաղության գործընթացում Ադրբեջանի առաջ քաշած պահանջներին՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը և ասաց, որ Հայաստանը պետք է հստակեցնի, թե արդյոք  Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

՛՛Եթե այո, ապա Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը հայտնի տեղերից՝ մայիսի 12-ից սկսած՛՛,-ասաց նա։

Այվազյանը նշեց նաև, որ ստեղծված վիճակը շատ ծանր է գնահատում,սակայն համարում է, որ ճիշտ դիվանագիտության շնորհիվ Հայաստանը կկարողանա արդյունք ապահովել։

՛՛Մենք ունենք ռեսուրսներ, նախկին ԱԳ նախարարներ, որոնք մեծ փորձ ունեն։ Հիմա մենք պետք է ի մի բերենք ողջ պետական ու ազգային ներուժը՛՛,-հավելեց ԱԳ նախկին նախարարը:

  • Կիսվել: