երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով

Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս իրավիճակում, անշուշտ, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը տարածաշրջանում իրավիճակի վատթարացման մասին։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մանրակրկիտ աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ նրանց միջև իրավիճակը կարգավորելու համար։

«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները»,- հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հայ-ամերիկյան զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերին Հայաստանում, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է: Միջազգային խաղաղապահ գործողություններին պատրաստվող ստորաբաժանումները գործընկեր երկրներում պարբերաբար մասնակցում են նմանատիպ համատեղ զորավարժությունների և վարժանքների:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: