ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի խաղաղության առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ․ Պեսկով

Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի խաղաղության առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ․ Պեսկով

Ուկրաինական հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի խաղաղ առաջարկները ուժի մեջ են, ժամկետները հայտարարված են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի համար խաղաղության առաջարկները մնում են ուժի մեջ՝ հաշվի առնելով հունիսի 23-ի դեպքերը Սևաստոպոլում։

Նշենք, որ հունիսի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12.15-ին, ուկրաինական զինված ուժերը հարվածել են Սևաստոպոլին՝ կասետային մարտագլխիկներով հագեցած ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հինգ հրթիռներով։

Հրթիռային հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել է չորս հրթիռ։ Հինգերորդ ամերիկյան հրթիռի բեկորային մարտագլխիկի պայթյունն օդում հանգեցրել է Սևաստոպոլում բազմաթիվ տուժածների խաղաղ բնակիչների շրջանում։ Կառավարության վերջին տվյալներով՝ տուժել և տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 151 մարդ, նրանցից 82-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ 27 երեխա։ Չորսը մահացել է՝ երկու երեխա և երկու մեծահասակ։

  • Կիսվել: