շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԳՇ-ն պահանջել է իշխանությունների հեռացումը, սակայն չէր կարող ռազմական հեղաշրջում իրականացնել. Տիրան Խաչատրյան

ԳՇ-ն պահանջել է իշխանությունների հեռացումը, սակայն չէր կարող ռազմական հեղաշրջում իրականացնել. Տիրան Խաչատրյան

Գլխավոր շտաբը պահանջել է իշխանությունների հեռացումը, սակայն չէր կարող ռազմական հեղաշրջում իրականացնել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ամանակ ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ռազմական հեղաշրջու՞մ անեինք: Դուք պատկերացնու՞մ եք դրա ներքին ու արտաքին հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, բանակը փոխանակ երկիրն ամրացներ, թուլացնելու էր՛՛:

Խաչատրյանն անդրադարձավ իշխանության այն մեղադրանքին, համաձայն որի՝ ԳՇ-ն քաղաքականություն էր մտել: Նրա խոսքով՝ այդ դեպքում ՛՛բոլորս ձերբակալված կլինեինք՛՛:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի այն պնդումը, որ պատերազմի 4-րդ օրը զգուշացրել է Փաշինյանին, որ կանգնեցնի պատերազմը՝ Խաչատրյանն ասաց. ՛՛Ես չեմ մասնակցել Անվտանգության խորհրդի այդ նիստին, բայց հավատում եմ ԳՇ նախկին պետի խոսքերին՛՛:

 

  • Կիսվել: