երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գործը շուտով կգնա դատարան, տեսնենք էնտեղ ի՞նչ է խոսելու․ Հրաչյա Հակոբյանը՝ Վլադիմիր Գասպարյանին

Գործը շուտով կգնա դատարան, տեսնենք էնտեղ ի՞նչ է խոսելու․ Հրաչյա Հակոբյանը՝ Վլադիմիր Գասպարյանին

Ոստիկանության նախկին պետ Վ. Գասպարյանը, որ իր պաշտոնավարման շրջանում կնոջը տվել է գնդապետի, դստերը փոխգնդապետի կոչում, այն պայմաններում, երբ նրանք աշխատանքի չեն գնացել, բայց տասնյակ միլիոն դրամների աշխատավարձ են ստացել, խոսում է։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Գործը շուտով կգնա դատարան, տեսնենք էնտեղ ի՞նչ է խոսելու»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանn իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ ՛՛հները հետ չեն գալու՛՛:

  • Կիսվել: