հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի մեղադրական եզրակացությունը դատախազությույնը վերադարձրել է հակակոռուպցիոն կոմիտե․ Կոմիտեում այս քայլը որակում են անհիմն

Վովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի մեղադրական եզրակացությունը դատախազությույնը վերադարձրել է հակակոռուպցիոն կոմիտե․ Կոմիտեում այս քայլը որակում են անհիմն

Դատախազությունը կրկին չի հաստատել Վովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե:

InfoPort.am-ին  Կոմիտեից փոխանցեցին, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին:

Հիշեցնենք՝ 8 տարվա ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:

Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու համար:

 

 

  • Կիսվել: