շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գայանե Աբրահամյանը վայր չի դնում պատգամավորական մանդատը

Գայանե Աբրահամյանը վայր չի դնում պատգամավորական մանդատը

Իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետ է վերցնում իր պատգամավորական մանդատը։ 

Այս առնչությամբ նա գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։

Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»։

 

  • Կիսվել: