չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ապրելու ենք հերոսների խիստ հայացքի ներքո, ապրելու ենք նաև նրանց փոխարեն․ Գայանե Աբրահամյան

Ապրելու ենք հերոսների խիստ հայացքի ներքո, ապրելու ենք նաև նրանց փոխարեն․ Գայանե Աբրահամյան

2020-ը մնալու է մեր պատմության ամենասեւ էջերից մեկը եւ այս անդառնալի կորուստների ցավն ու դառնությունը հաղթահարելու մեկ տարբերակ ունենք` սխալները վերլուծել, ուղղել եւ հզորանալ։ Այս մասին ասվում է իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանի ուղերձում, որում նաև կարդում են․

«Հանուն մեր հերոս նահատակների պարտավոր ենք ոտքի կանգնել ու վերականգնել մեր բզկտված հայրենիքը, այլեւս իրավունք չունենք թուլանալու, միմյանց դեմ գործելու, իրավունք չունենք սխալվելու, պաթոսային ու կեղծ հայրենասիրությամբ սնվելու եւ ոչինչ չանելու, երեք տասնամյակների սխալները հանցավոր էին, որոնք կրկնելու իրավունք չունենք։
 
Ապրելու ենք հերոսների խիստ հայացքի ներքո, ապրելու ենք նաև նրանց փոխարեն, նրանց չապրածի փոխարեն, ամեն օր պետք է հիշենք, որ ապրում ենք ու դեռ մի կտոր հայրենիք ունենք հազարավոր երիտասարդների կյանքի գնով։
Հիշենք, որ մենք ապրում ենք, քանի որ նրանք ՉԱՊՐԵՑԻՆ…
Խաղաղության, ապրումակցման եւ իմաստնության 2021»։

  • Կիսվել: