կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը. Նախկին ՔՊ-ական

Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը. Նախկին ՔՊ-ական

Պատերազմից հետո արված բազմաթիվ հայտարարություններ բավականին վնասում են ամբողջ պրոցեսին։

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման պահանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ազդեցություն են ունենում այս գործընթացների վրա ՀՀ վարչապետի հայտարարությունները, որ Արցախը չի կարող կարգավիճակ ունենալ Ադրբեջանի կազմից դուրս։

«Ես էլ լուրջ մտահոգություններ ունեմ, բայց դրա համար պետք է բացատրեմ, թե ինչու։ Մենք այստեղ շատ հաճախ ունենում ենք մարդու իրավունքների հարցերով որոշակի դիսոնանս պետական կառավարման մարմինների՝ այդ թվում նաև պետական մակարդակով արված հայտարարությունների և այն, թե ինչ հասարակական կազմակերպություններն են իրականացնում»,- ասաց Գայանե Աբրահամյանը՝ ընդգծելով․ «Մի քանի ամիս առաջ Բաց հասարակության հիմնադրամները հսկայական՝ երկու տարվա ընթացքում արված բավական մանրամասն հետազոտություն հրապարակեցին ամբողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների և մշակութային ժառանգության տեսանկյունից խախտումները»։

Նախկին պատգամավորը նաև ավելացրեց, որ թեպետ իրենք արդեն Հաագայի դատարանի միջանկյալ վճիռ ունեն, որն Ադրբեջանին պարտավորեցնում է բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ որևէ գործողություն, սակայն տեսնում են, որ Ադրբեջանը շատ ավելի գործողությունների է անցնում․ «Եթե այսօր սրա դեմ չպայքարեցինք, ապա մենք կորցնելու ենք Արցախի հայկակականությունը, որովհետև ադրբեջանցիներն ուզում են Արցախի հայկականության հետքը ջնջել»։ 

Իմքայլական նախկին պատգամավորը նշեց, որ այդ հսկայական փաթեթը ուղարկել են Եվրախորհուրդ, Եվրամիություն և Կառավարություն։

  • Կիսվել: