կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի հետո, միգուցե Արտակ Զեյնալյանը գնում է ՀՀ վարչապետ. Անի Խաչատրյան

Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի հետո, միգուցե Արտակ Զեյնալյանը գնում է ՀՀ վարչապետ. Անի Խաչատրյան

Մենք դեռ ընտրությունների գնալուց առաջ հստակ ունեցել ենք մեր փոխքաղաքապետի թեկնածուն, մեր խմբակցության ղեկավարի թեկնածուն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում  լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

Նա հայտարարեց, որ մամուլի ենթադրությունների դաշտից էին տեղեկությունները, թե փոխքաղաքապետի պաշտոնրը կարող են զբաղենել Արտակ Զեյնալյանը կամ ինքը:

Անդրադառնալով լուրերին, որ Արտակ Զեյնալյանը կարող է գնալ ՍԴ, Անի Խաչատրյանն ասաց. «Պարոն Զեյնալյանը ավագանու անդամ է, ՍԴ-ի անդամի ընտրություններ էլ հիմա չկան: Խոսակցություններ շատ կարող են լինել, ժամանակն էլ չգիտեմ՝ ինչ ցույց կտա, համեյանդեպս, այս պահին Արտակ Զեյնալյանը ավագանու անդամ է, մանդատը դնելու մտադրություն դեռ չունի: Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի հետո, միգուցե պարոն Զեյնալյանը գնում է ՀՀ վարչապետ»:

  • Կիսվել: