հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձեզ մոտ փառահեղ ստացվում է ծամածռվելը, կարող եք Մարությանի կինոներում դեր ուզել․ Անի Խաչատրյանը՝ Մանուկ Սուքիասյանին

Ձեզ մոտ փառահեղ ստացվում է ծամածռվելը, կարող եք Մարությանի կինոներում դեր ուզել․ Անի Խաչատրյանը՝ Մանուկ Սուքիասյանին

«Մայր Հայաստան» խմբացության անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունը վաղաժամ դադարեցնելու նախագիծը Երեւանի ավագանու արտահերթ նիստում ներկայացրեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։ Նա նշեց, որ Սոնա Աղեկյանը նույնպես չի մասնակցել քվեարկությունների 50 տոկոսին և մի քանի կետով կարող են դադարեցնել նրա լիազորությունները։

Անի Խաչատրյանն արձագանքեց մինչև այդ հնչած տարբեր կարծիքների։ «Քաղաքական անհաջող մունետիկ Հայկ Մարությանը, որը մեկ-մեկ կարողանար որպես քաղաքապետ գար աշխատանքի, գուցե որպես ավագանի այս օրին չլիներ։ Մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, ստիպված չլինեինք իր չարածներն անելու»,- հայտարարեց Անի Խաչատրյանը։

Անդրադառնալով Մանուկ Սուքիասյանին՝ նա ասաց․«Երևանն ու Արգիշտի 1 հասցեն նրա նման քաղաքական մուրացկան դեռ չեն տեսել՝ նույնիսկ Արգիշտիի ժամանակից սկսած։ Ձեզ մոտ փառահեղ ստացվում է ծամածռվելը։ Կարող եք Հայկ Մարությանի «Սուպեր մամա» 3-4 կինոներում դեր ուզել ու գնալ ծամածռվել»։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանն օգտվեց հարցի իրավունքից, սակայն հարցը ոչ թե Անի Խաչատրյանին ուղղեց, այլ «Հանրապետություն» խմբակցության անդամ, նախկին իրավապաշտպան Արտակ Զեյլանյանին։ «Ի՞նչ եք կարծում, եթե դատարանի միջոցով վիճարկվի այս հարցը, քանի որ Երևանի մասին օրենքով, ավագանու կանոնակարգով անհարգելիության տեեստր չի վարվում և ավագանու որոշումը բարձր չէ օրենքից, կվերականգնվեն արդյոք ավագանու անդամների լիազորությունները»։ Քաղաքապետը հիշեցրեց, որ հարցերը պետք է տալ զեկուցողին։ «Անընդհատ կանոնակարգից եք խոսում՝ առաջին նիստից սկսած, հիմա էլ կանոնակարգից դուրս ցուցումներ եք տալիս»,- նշեց Տիգրան Ավինյանը։  «Ձեզնից սովորել եմ խախտել»,- տեղից արձագանքեց Գրիգորի Երիցյանը։

  • Կիսվել: