ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոյուղաջրերի հավաքարարուհին փորձեց ջուր լցնել ինձ վրա, ստացավ այն, ինչ ստացավ. Անի Խաչատրյանը՝ ծեծկռտուքի մասին

Կոյուղաջրերի հավաքարարուհին փորձեց ջուր լցնել ինձ վրա, ստացավ այն, ինչ ստացավ. Անի Խաչատրյանը՝ ծեծկռտուքի մասին

Ինչ-որ կոյուղաջրերի թագուհի, կամ ավելի ճիշտ հավաքարարուհի, փորձեց ջուր ցանել ինձ վրա, ստացավ այն, ինչ ստացավ: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Ես չեմ հիշում՝ այդ պահին ինչ կատարվեց, ինքն ինձ դրդեց, որ ստանա այն, ինչ ստացավ: Ես աշխատում եմ որպես Երեւանի ավագանու անդամ, բայց քաղաքական ելույթները ստանում են քաղաքական պատասխան»,-ասաց նա:

Անի Խաչատրյանը վստահեցրեց, որ ինքը հայհոյանք չի հնչեցրել․

«Ես երբեք հայհոյանք չեմ հնչեցնում նման տեղերում: Ես խոսել եմ ամբիոնից և նորից հաստատում եմ իմ ասածը, Մանուկ Սուքիասյանը, այդ տիկինը, որի անունը չեմ հիշում, ամբիոնից ավելին են խոսել, որի համար ստացել են մինիմալ պատասխան, բայց հիմա բոլորիդ առաջ զգուշացնում եմ այդ խմբակին, սրանից հետո կփորձեն, կասեն որևէ բան, կստանան հավասար կամ ավելին, ինչ ձևաչափով ուզում է դա լինի: Ինչ կցանեն, դա կհնձեն, մեր հետ թող չխաղան»։

 

  • Կիսվել: