ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
12 վարչական շրջանների ղեկավարներին՝ ես ձեր ցավը տանեմ, տղե՛րք. Անի Խաչատրյան

12 վարչական շրջանների ղեկավարներին՝ ես ձեր ցավը տանեմ, տղե՛րք. Անի Խաչատրյան

Հարգում եմ քաղաքապետին, այս ինստիտուտը և միայն դրա համար չեմ պատասխանում, բայց ուզում եմ հավելել, որ ոչ մեկը չառիթավորվի, քանի որ ցանկացած ձևաչափով՝ այս դահլիճում, թե այս դահլիճից դուրս, ստանալու են համապատասխան պատասխան: Ավագանու նիստում հայտարարեց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի խաչատրյանը:

«Ինչ կտան՝ նա կստանան: Վերջում էլ թեմայից դուրս հավելեմ՝ 12 վարչական շրջանների ղեկավարներին՝ ես ձեր ցավը տանեմ, տղե՛րք»,- ասաց նա՝ ակնարկելով նախօրեին ընդհատված նիստից հետո վարչական շրջանների ղեկավարների և «Մայր Հայաստան» խմբակցության միջև արձանագրված միջադեպը:

Տիգրան Ավինյանը տեղից արձագանքեց Խաչատրյանին՝ ասելով. «Ես, անկեղծ ասած, իրենց ցավը չտանեմ: Ես չեմ խրախուսում որևէ տեսակի բռնություն՝ ո՛չ ֆիզիկական բռնություն, ո՛չ խոսքով, որովհետև հուսով եմ, որ մենք և՛ էդ ժամանակաշրջանն ենք վերապրել, և՛ էդ տարիքից ենք նաև դուրս եկել, որ չենք կարող քաղաքակիրթ ձևով՝ բառերով ձևակերպենք այն հարցերը, որոնք պետք է լուծվեն, և չենք կարող իրար հետ խոսել, վստահ եմ, որ կարող ենք»:

  • Կիսվել: