երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը  «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Պեդրո Զարոկյանին հորդորեց որոնել իր անվանումը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

«Որ փնտրում ենք, ձեզ վրա էլ կա քրեական գործ։ Հլը Ձեր անվանումը փնտրեք համակարգում, կնոջ նկատմամբ բռնություն եք գործադրել»,- ասաց Խաչատրյանը։

Ավագանու մեկ այլ անդամ էլ արձագանքեց՝ Պեդրո Զարոկյանը կնոջն է ծեծել։

Նշենք, որ դատական տեղեկատվական համակարգում 2020 թվականին Պեդրո Զարոկյանի և նրա կնոջ միջև կա ամուսնալուծության վերաբերյալ դատական գործ։

Վերջինիս կինը դատարանում հայտնել է, որ և՛ ինքը, և՛ իրենց անչափահաս երեխաները պարբերաբար ենթարկվել են կոպիտ վերաբերմունքի և բռնությունների Զարոկյանի կողմից, որի պատճառով անընդհատ ընտանիքում տիրել է անառողջ մթնոլորտ։ Կինը նշել է, որ պատասխանողի կողմից բռնությունների ենթարկվելու հանգամանքը արձանագրվել է նաև ոստիկանության կողմից, ընդհուպ հարուցվել է քրեական գործ, որը, սակայն, դատական քննության փուլում կարճվել է, քանի որ խղճալով պատասխանողին՝ որպես իր երեխաների հոր, հաշտվել է նրա հետ՝ հավատալով նրա ուղղվելուն:

Դատարանը որոշել է բավարարել Իվետտա Ղազարյանի հայցն ընդդեմ Պեդրո Հադանի Զարոկյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին։

  • Կիսվել: