երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ԵՀ ներկայացուցիչները տեսահանդիպում են ունեցել քաղհասարակության հինգ ներկայացուցիչների հետ

ԵՀ ներկայացուցիչները տեսահանդիպում են ունեցել քաղհասարակության հինգ ներկայացուցիչների հետ

Հունիսի 10-ին, Եվրահանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵԱԳԾ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ տեսահանդիպում են ունեցել քաղհասարակության հինգ ներկայացուցիչների հետ։Այս մասին տեղեկանում ենք European Union in Armeni ֆեյսբուքյան էջից:

՛՛Տեսահանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ներկա քաղաքական իրավիճակի, #COVID19-ի, քաղհասարակության դերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերների արձագանքման նպատակով Եվրոպական միության ընթացիկ և ապագա աջակցությունը խոցելի խմբերին՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: