երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Կենցաղային բավականին նմանություններ ունենք. Քոչինյանը՝ Բաքվում ստացած տպավորությունների մասին

Կենցաղային բավականին նմանություններ ունենք. Քոչինյանը՝ Բաքվում ստացած տպավորությունների մասին

Երբ հեռախոով խոսում էին, ասում էին՝ հա, «брат»:  Քեզ թվում էր՝ կողքիդ հայեր են: Կենցաղային բավականին նմանություններ ունենք: Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ խոսելով Բաքվում ստացած տպավորությունների մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը, մեկնել են էին Բաքու: 

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է:

  • Կիսվել: