ԵՀ-ն Google-ին տուգանել է 890 միլիոն եվրոյով. պատճառը հայտնի է
Եվրոպական հանձնաժողովը 890 միլիոն եվրոյի չափով տուգանք է նշանակել Google-ի նկատմամբ՝ ԵՄ թվային շուկաների մասին օրենքը խախտելու համար, տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ տուգանքը նշանակվել է «ԵՀ հետաքննության արդյունքում, որը Google-ին մեղադրել է ինտերնետում որոնման արդյունքների թողարկման ժամանակ Google-ի ծառայություններին անհիմն առավելություններ տրամադրելու մեջ»: Բացի դրանից, Եվրոպական հանձնաժողովն ընկերությանը մեղադրել է Google Play-ի հավելվածների մշակողների համար արհեստական սահմանափակումներ մցնելու մեջ: Եվրահանձնաժողովում նշել են, որ Google-ն իրավունք ունի բողոքարկելու այդ տուգանքը:



