շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը. հայտնի է՝ ի՛նչ են քննարկել

Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը. հայտնի է՝ ի՛նչ են քննարկել

Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին կարճ ժամանակով միացել էր նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների խորհրդականները։

Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է տեղական բնակչությանը հումանիտար աջակցությամբ և անվտանգությամբ ապահովելու Ադրբեջանի ծրագրերը։

ԵՄ-ի կողմից ընդգծվել է թափանցիկության և ԼՂ հայերի վերաբերյալ Բաքվի քաղաքականությանը միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների դերակատարների մասնակցության անհրաժեշտությունը։

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են կոնկրետ քայլերը, թե ինչպես առաջ մղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, այդ թվում` սահմանազատման, անվտանգության, հաղորդակցությունների և հումանիտար հարցերը։

ԵՄ-ն համոզված է, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու հանձնառությունը` հիմնված Պրահայում և Բրյուսելում կայացած համաձայնությունների վրա։

  • Կիսվել: