Բոլորը պատասխան են տալու՝ հերթով, շարքով, կարգով․ Դավիթ Խաժակյան
Այս օրերին տարբեր քաղաքական ուժեր հորդորում են ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին սկսել գործընթաց` կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման շրջանակը վերհանելու ուղղությամբ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարցի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը դեռևս հունիսի 2-ին նախանշել էր Էդմոն Մարուքյանը իր ուղիղ եթերում, բայց նաև շեշտել էր որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ և պետք է կենտրոնանալ վարակի հաղթահարման գործին:
Իհարկե, լավ է, որ Մարուքյանի առաջ բերած գաղափարի շուրջ կա քաղաքական ուժերի համախմբում, սակայն մեր մտադրությունները մեզ վերստին առաջարկելով նոր արդյունք չեք ստանում:
Բնականաբար պատեհ պահի ԼՀ խորհրդարանական խմբակցությունը կորոշի ինչ ֆորմատով քննություն սկսել, որը ինչպես միշտ կիրակնացվի հրապարակային կերպով:
Քաղաքական նպատակահարմարության արահետով գնալիս կառավարությունը ստորադասեց վարակի դեմ պայքարը, որի արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք: Չեմ կարծում թե մենք նույպես պետք է ստորադասենք համավարակի դեմ պայքարը և առաջնային համարենք քաղաքական պատասխանատվության հարցը: Բոլորը պատասխան են տալու՝ հերթով, շարքով, կարգով»: