հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վաղվա նիստին բոլոր հարցերի պատասխանները կհնչեն․ Հայկ Մարության

Վաղվա նիստին բոլոր հարցերի պատասխանները կհնչեն․ Հայկ Մարության

Երևանի ավագանու նիստն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, չկայացավ․ քվորում չկար։

Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ հասկանալով ամբողջ իրավիճակն ու տեսնելով այն թվակազմը, ովքեր չեն միացել քաղաքապետի անվստահություն հայտնելու վերաբերյալ ստորագրահավաքին՝ տարակուսելի է, թե ինչու նիստին ներկա չեն։ «Որովհետև որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, այդուհանդերձ քաղաքականությունը դա սկզբունքների պաշտպանության արվեստ է, ջանք գործադրելու տեղ է և մարդիկ, ովքեր չեն միացել և ըստ էության պաշտպանել են ձեզ, ես կարծում եմ, որ պետք է այստեղ լինեին, իսկ ես տեսնում եմ, որ «Իմ քայլի»  մի մասը, ովքեր չեն միացել, հիմնական կազմով այստեղ չեն»,-ասաց նա։

Հայկ Մարությանն ասաց, որ չգիտի, միգուցե մարդիկ աշխատանքի են։

Ավագանու անդամներից Իզաբելլա Աբգարյանն էլ հարց ուղղեց քաղաքապետին՝ նշելով, թե ինչու՞ այս ծանր պահին Հայկ Մարությանը չի դիմում քաղաքացիներին, իրեն ընտրողներին, ինչին ի պատասխան Մարությանը նշեց․ «Քանր որ այս հարցն այսօրվա օրակարգում չէ, մենք վաղն ունենք նիստ, որի ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն»։

  • Կիսվել: