երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը

ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը: Մինչ այդ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ընթերցեց երեկվա իրադարձություններին վերաբերող հայտարարությունը:

«Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական ու քաղաքական «բեսպրեդելը»՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է նիստը և հենց հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը»,-նշեց նա:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, որն իշխանության եկավ ժողվրդավարական արժեքները վերականգնելու, Հայաստանում մարդու խոսքի եւ կարծիքի իրավունքը հարգելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին:

Սա ճանապարհ չէ, սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է: Մեկ բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը, որոնցից շատերին շատ լավ ճանաչում եմ: Վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված  այսանօրինական քվեարկությանը, սակայն մեկ բան հիշեք՝ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի:

Մենք պայքարելու ենք ՀՀ-ում իրական ժողովրդավարական արժեքների, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրավունքների համար եւ այն երեկ ձեր բոլորի եւ գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցածն այս դահլիճում ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար ձեր կարծիքի հետ անհամաձայնությունհայտնած քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի հանդեպ:

Ասեմ միայն, որ միջազգային ողջ հանրությունը, եվրոպական  կառույցները ուշի-ուշով հետեւում են Հայաստանում ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ընթացող այս ռեպրեսիվ գործընթացներին:

Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական եւ քաղաքական «բեսպրեդելը» ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը եւ հենց հիմա լքում ենք նիստերի դահլիճը»:

  • Կիսվել: