երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը և լոգիստիկան տարածաշրջանում: Դա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար: Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով, հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի՝ որպես հանրապետության գոյության դադարեցման հայտարարությունից հետո, և արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: