երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղեկությունն այն մասին, որ Պուտինը պատրաստվում է «սենսացիոն հայտարարություն» անել, կեղծ է. Պեսկով

Տեղեկությունն այն մասին, որ Պուտինը պատրաստվում է «սենսացիոն հայտարարություն» անել, կեղծ է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ տեղեկատվությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է «սենսացիոն հայտարարություն» անել համաշխարհային անվտանգության վերաբերյալ, կեղծ է։

«Ոչ։ Սա ֆեյք է»,- ասել է նա։

Ըստ Պեսկովի, Պուտինի պատրաստվող հայտարարության մասին հաղորդագրությունները սկսել են հայտնվել Telegram-ալիքներում։

Նախօրեին՝ հունվարի 2-ին, 213 հազարանոց լսարան ունեցող «Politjoystik» Telegram ալիքը, որը վարում է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Մարատ Բաշիրովը, գրել էր, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Պուտինը կարող է «սենսացիոն հայտարարություն անել գլոբալ անվտանգության խնդիրների վերաբերյալ և, մասնավորապես՝ ուկրաինական հարցով»։ Գրառման մեջ նշվում է, որ հայտարարությունը  «վերջնագիր չի լինի, բայց կոշտ կլինի իր պարամետրերով», հայտնում է РБК-ն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: