կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը

Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը, ասել է, որ եթե դա այդպես է, ապա կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են դիրքորոշումները հստակեցնելու համար։

Ավելի վաղ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին:

«Եթե դա իսկապես այդպես է, ապա կարելի է ափսոսանք հայտնել, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումները աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումներ հստակեցնելու շատ լավ առիթ են», - լրագրողներին ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում ընկալում Փաշինյանի որոշումը և ինչպես են գնահատում Հայաստանի ՝ ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու հավանականությունը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «Միևնույն է պահպանում է իր արդիականությունը»: «Եվ այն հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, վկայում են դրա մասին, առնվազն մասնակիցների կողմից համապատասխան ոլորտներում փոխգործակցության այս ձևաչափի պահանջվածությունը», - ասել Է Պեսկովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: