ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաքուն քննադատել է Երևանին՝ Լիբանանի հայերին Շուշի քաղաքում վերաբնակեցնելու համար

Բաքուն քննադատել է Երևանին՝ Լիբանանի հայերին Շուշի քաղաքում վերաբնակեցնելու համար

Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի տնօրեն Հեքմաթ Հաջիևն ասել է. «Ադրբեջանի գրավյալ տարածքներում հայերի ապօրինի վերբնակեցման քաղաքականությունը շարունակելով՝ Հայաստանը վարում է լիբանանահայերին այդ տարածքներ տեղափոխելու քաղաքականությունը», գրում է parstoday.com-ը:

Երեկ սոցցանցերում զեկույցներ էին հրապարակվել Շուշի քաղաքում լիբանանահայ ընտանիքների բնակության մասին, ինչը պատմական և հոգևոր  մեծ նշանակություն ունի»:

Հեքմաթ Հաջիևը հավելել է. «Այն պյմաններում, երբ աշխարհի երկրները, այդ թվում ՝ Ադրբեջանը, օգնում են Լիբանանին  տեղի ունեցած աղետի վանսները  փոխարինելու համար, Հայաստանը դա օգտագործում է իր կեղտոտ նպատակների համար:

Օկուպացված տարածքներում վերաբնակեցված բնակիչները զոհ են դառնում Հայաստանի արկածախնդիր ու անպատասխանատու քաղաքականությանը»:

Հեքմաթ Հաջիևը Հայաստանին մեղադրել  է լիբանանահայերին և սիրիահայերին որպես պատերազմի վարձկաններ օգտագործելու մեջ՝ փորձելով փոխել բնակչության կառուցվածքը:

Երևանը հերքել է Բավի պնդումները: 

  • Կիսվել: