Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը (ուղիղ)
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը։
Փետրվարի 11-ին գումարված նիստի սկզբում պատգամավորները կքվեարկեն նախորդ օրն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը։ Խորհրդարանին առաջին ընթերցմամբ կներկայացվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը, ինչպես նաև այլ օրինագծեր և օրենսդրական փաթեթներ։
Երկրորդ ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվի «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
Խորհրդարանը փետրվարի 9-ին փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լիլիթ Թադևոսյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։ Փետրվարի 10-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել կառավարության անդամների հետ հարցուպատասխանը։