հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ․ Իոաննիսյան

Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որում նա ասել էր, թե Ջորջ Սորոսն ում շունն է, որ ազդեցություն ունենա ՀՀ իշխանությունների վրա:

Նա, մասնավորապես, նշել է․

«Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է արել՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները:

Նշվածի վերաբերյալ Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ստեղծել էթիկայի հանձնաժողով (Սիմոնյանի արարքին գնահատական տալու համար):

Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա... Ինչու՞.

1. Արարատ Միրզոյանը կիսում է Ալեն Սիմոնյանի կարծիքը ու համարում, որ օրենսդիր մարմնի պաշտոնյան կարող է իրեն այդպես պահել:

2. Արարատ Միրզոյանը ամեն կերպ պաշտպանելու է իր կուսակից Ալեն Սիմոնյանին՝ անկախ վերջինիս ճիշտ/սխալ լինելուց:


3. Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ:

4. Առաջարկեք ձեր տարբերակը:

Հ.Գ. Մի տեսակ «ու՞մ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս»:

  • Կիսվել: