երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Առաջիկա օրերին տեղի կունենա իրանցի գործարարների այցը Հայաստան

Առաջիկա օրերին տեղի կունենա իրանցի գործարարների այցը Հայաստան

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։
 
Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։
 
Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան:

 

  • Կիսվել: